Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆՏԵԼԸ ՓԱԿՈՒՄ Է ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՑԱՆՑԵՐԸ

Տնտեսություն

Երեւանի ռադիոցանց մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ասլիկյանը հաղորդում է, որ Արմենտել հայտարարության համաձայն ապրիլի 1- ից անջատվում են լարային ռադիոցանցերը: Ըստ Գագիկ Ասլիկյանի` Արմենտելի ենթակայության տակ միայն մարզերի լարային ռադիոցանցերն են:

Լարային ռադիոցանցի հիմնական ունկնդիրները առավելապես չքավոր խավի ներկայացուցիչներն են, մասնավորապես միայնակ տարեցներն ու հաշմանդամները, եւ հատկապես րոպեավճարի կիրառումից հետո:

Լարային ցանցերի անջատման պատճառով կլինի աշխատատեղերի կրճատում: Լարային ռադիոն Հայաստանի համար կդադարի ռազմավարական նշանակություն ունենալ. թշնամին չի կարող խառնել լարային ցանցով հեռարձակվող տեղեկատվությունը, ինչը հեշտությամբ կարելի է անել ֆմ կայանների միջոցով