Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐ ՄԱՍԻՆ

Մշակույթ

Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում լոնդոնյան հրատարակիչ Թաուրիսը լույս կընծայի Մարգար Մելքոնյանի «Եղբորս ուղին» գիրքը, որը հեղինակի եղբորը` լեգենդար Ավոյին նվիրված յուրօրինակ կենսագրություն-հուշագրություն է: Այն հեղինակի վերջին 8 տարիների աշխատանքի արդյունք է:

Գրքում ներկայացվում է Մոնթ Մելքոնյանի կյանքի ուղին, իբրեւ ամերիկահայ երրորդ սերնդի երիտասարդի, մեծ հույս ներշնչող ուսանող-հնէաբանի , զինվորականի, Արցախի համար մարտնչող հրամանատարի:

«Եղբորս ուղին» հուշագրությունը «Լոս-Անջելես Թայմս»-ի լրագրող Մարկ Արաքսը համարել է «ապշեցուցիչ գիրք », իսկ ամերիկացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլքերը այն որակել է «որպես գործելու ցանկությամբ թելադրված, սակայն, զգացմունքայնության կամ շովինիզմի սահմանը չհատած» աշխատություն: