Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Հասարակություն

Աջափնյակի վթարային շենքերի բնակիչներին արդեն պարտադրում են ազատել իրենց կացարանները: Այդ շենքերի բնակիչները այսօր հավաքվեցին նախագահի նստավայրի դիմաց: Նրանք դեմ են կառավարության 682 որոշմանը, որի համաձայն սեփականատերերին հատկացվում է մեկ այլ բնակարան:

Սակայն բնակարաններ դեռ չեն հատկացվել, իսկ առաջարկվող կացարաններում ապրել հնարավոր չէ: Մինչդեռ, քաղաքացիների խոսքերով, արդեն 98 միլիոն հատկացված է բնակարանով ապահովելու համար: Նրանց համոզմամբ քաղաքապետարանին հատկացված այս գումարը թալանվում է, իսկ նախագահն էլ տեղյակ չէ: