Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Մշակույթ

Այսօր լրացավ աշխարհահռչակ հայ երգչուհի, ժողովրդի կողմից «հայ երգի սոխակի» տիտղոսի արժանացած Գոհար Գասպարյանի 80 ամյակը: Սա նրա կյանքում առաջին տարեդարձն է, որ նա տոնում է միայնակ, առանց ամուսնու` Տիգրան Լեւոնյանի: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նաեւ նրա ծննդյան օրն է:

Ժողովրդական երգչուհի Գոհար Գասպարյանի 80 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումը կանցկացվի վաղը` կամերային երաժշտության տանը:

Ա1+-ը շնորհավորում է Գոհար Գասպարյանին եւ մաղթում եռանդ` իր հմտություններն ու վարպետությունը սերունդներին փոխանցելու գործում:

Հիշեցնենք, որ չնայած իր պատկառելի տարիքին Գոհար Գասպարյանը այսօր էլ դասավանդում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: