ԵՎՐՈՊԱՆ ԿԻՆՈՅԻ ԼԵԶՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՈւթ ամիս կոմայի մեջ գտնվող ԳԴՀ-ի համոզված քաղաքացուհին արթնանում է, երբ ԳԴՀ-ն արդեն պատմություն էր, ու կապիտալիզմը նվաճել էր Արեւելյան Բեռլինը: Նա, սակայն, դրա մասին չպետք է իմանա: Բժիշկը զգուշացնում է, որ ամեն հուզում կարող է մահաբեր լինել հիվանդի համար: Հիվանդի 21-ամյա որդին, ընտանիքի մյուս անդամների հետ միասին, որոշում է տպավորություն ստեղծել, որ ԳԴՀ-ն դեռ գոյություն ունի:
Այս մասին է «Good bye, Լենին» գերմանական ֆիլմը, որով Երեւանում սկսվելու է Եվրոպական ֆիլմերի փառատոնը: Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու են հունական, իտալական, լեհական, անգլիական, ֆրանսիական, գերմանական ֆիլմեր:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին հայտնեց, որ կինոարվեստը, լեզվական անջրպետը հաղթահարելու պարագայում, Եվրոպան ներկայացնելու լավագույն տարբերակ է: Եվրոպական ֆիլմերի փառատոն Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:
Ըստ կազամկերպիչների, իրենք ցանկանում են, որ ֆիլմերը հնարավորինս շատ հայ հանդիսատեսներ դիտեն: Դրա համար բազմաթիվ հրավիրատոմսեր են տպվել, տոմսերն էլ վաճառվելու են 500 դրամով՝ սովորական 1500 դրամի փոխարեն: Ստացված հասույթը փոխանցվելու է ծերանոցներից մեկին: