Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ՄԵԿՆՈՒՄ Է ԿՐԱՍՆՈԴԱՐ

Քաղաքականություն

Մայիսի 15-ին ԱԺ պատվիրակությունը կմեկնի ՌԴ Կրասնոդարի երկրամաս: Հայաստանի պատգամավորները կհանդիպեն երկրամասի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, հայկական համայնքին: Քննարկվելու է անօրինական ներգաղթողների հարցերը կարգավորելու տեղի իշխանությունների կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակը: Հայտնի է, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն էլ խնդիրներ են ունեցել:

Հայաստանի պատգամավորների պատվիրակությունը կազմված է լինելու բոլոր խումբ-խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա տեղեկություններով Կրասնոդարում լարվածությունը թուլացել է, սակայն խնդիրը մնում է օրակարգում: Մեր խորհրդարանականները պատրաստվում են մշտապես կապի մեջ լինել Կրասնոդարի իշխանությունների հետ: Նախատեսվում է, որ ապագայում Հայասատան կայցելի Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Տկաչովը: