Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԿԻՆ ՇԱԽՄԱՏԻ՞ՍՏ

Սպորտ

Հայաստանի մարզական լրագրողները քվեարկությամբ շուտով պետք է որոշեն Հայաստանի 2004թ. լավագույն մարզիկներին: Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ էլ լավագույնը ճանաչվելու ավելի մեծ հնարավորություններ ունեն շախմատիստները, քանի որ մյուս մարզաձեւերում հանդես եկող մարզիկները ձախողել են մրցաշրջանը:

Հատկապես 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում հայ մարզիկները խայտառակ մրցելույթներ ունեցան: Հայաստանում ամենամասայական մարզաձեւը համարվող ֆուտբոլում, նույնպես անհաջողություններ ունեցանք, բացի այդ անկախացած Հայաստանում դեռ երբեք լավագույն մարզիկը ֆուտբոլիստ չի եղել:

Ամեն դեպքում ըմբիշ Մարտին Բերբերյանը 2004թ.-ին հաջող մի քանի մրցելույթներ է ունեցել եւ նույնիսկ դարձել Եվրոպայի չեմպիոն:

2004թ. Հայաստանի մարզական ամենամեծ հաջողությունը գրանցվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որտեղ մեր հավաքականը գրավեց 3-րդ տեղը: