Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ԲՈԼՈՐ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԵՆ ԳՐԱՆՑՎԱԾ

Հասարակություն

«Հայաստանում 30.000 հոգեկան հիվանդ կա: Հիմա ամեն մի չորրորդ մարդու մոտ կարելի է նկատել հոգեկան առողջության խանգարումներ: Փողոցներում շատ հիվանդներ կան, սակայն, ոչ բոլորն են հաշվառման մեջ»,-այսօր ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Հայաստանում հոգեկան առողջության քաղաքականության հիմնախնդիրներին» նվիրված կլոր- սեղան քննարկման ժամանակ:

Ներկայումս Հայաստանում 45 հասարակական կազմակերպություններ ստեղծել են «Հանուն հոգեկան առողջության» կոալիցիա եւ պայքարում են հոգեկան հիվանդների առողջության համար:

Ըստ վիճակագրության՝ հոգեկան խանգարումների պատճառ է հաճախակի դառնում աղքատությունը։

Մինչ այժմ հոգեկան առողջության մասին օրենք չկա: «Հոգեկան առողջության պահպանման հիմնական ոլորտներն են ֆինանսավորումը, դեղորայքի գնումը եւ բաշխումը, օրենսդրությունը, մարդու իրավունքները եւ ծառայությունների կազմակերպումը»,- ասում է Հոգեկան առողջության հիմնադրամի նախագահ Արման Վարդանյանը:

ՀՀ բնակչության առողջության պահպանման Ազգային քաղաքականության նախագիծ է մշակվել, որով նախատեսվում է 2004-2015 թթ. հիմնել խմբային տներ, որոնք ունենալու են 190-ից 220 մահճակալ: Դրանց անվան տակ կստեղծվենլ նոր ինտերնատներ, սակայն, Արման Վարդանյանի խոսքերով, մեխանիզմները նշված չեն եւ դա այդքան էլ հավանական չէ, քանի որ մի տանը չեն կարող ապրել 190-ից 220 հոգեկան հիվանդներ:

«Շատ խնդիրներ կան այս համակարգում եւ մեծ աշխատանք է պահանջվում»,- եզրափակեց Արման Վարդանյանը: