Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽՎԻ

Քաղաքականություն

ԱԺ մոտ 60 պատգամավոր ստորագրել է «Ընտրական օրենսգրքում» 94 համամասնական եւ 37 մեծամասնական ընտրատարածքների հարաբերակցության փոխարեն 66-65 հարաբերակցություն սահմանելու օգտին:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացնում է, որ նման առաջարկություն առայժմ պաշտոնապես չի ներկայացվել: Թորոսյանը չի բացառում մեծամասնական ընտրատարածքների թվի աճի հնարավորությունը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւս նշել են, որ Հայաստանի համար առայժմ վաղ է ունենալ մոտ երեք անգամ ավել համամասնական ընտրատարածք քան մեծամասնական:

Հարցի քննարկման ընթացքում անշուշտ հաշվի կառնվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Այնպես, որ մեծամասնականի կողմնակից պատգամավորները լրացուցիչ հնարավորություն են ստանում իրենց նպատակին հասնելու համար: