Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ ԵՆ

Հասարակություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը լուծել է հաշմանդամների վերականգնողական ապարատներով ապահովման խնդիրը: Այս մասին տեղեկացրեց նախարարության հաշմանդամների եւ տարեցների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ապարատներն անվճար տրամադրել են «Ռոտարի» ակումբը, «Հիսուսի վերջին օրերի սրբերի» եկեղեցին եւ «այլ» միջազգային կազմակերպություններ: Ստացվում է, որ հաշմանդամները աղանդավորների եւ մասոնների հույսին են` «Ռոտարին» հայտնի է իբրեւ մասոնական օթյակ, իսկ «Վերջին օրերի սրբերը» հայտնի մորմոններն են, որ պակաս վտանգավոր չեն, քան Եհովայի վկաները: