Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՆԸ ՇԱՆ ԹԱԹ ՉԻ ԿԾԻ

Հասարակություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի հրաժարականը մի պահ հույսեր է արթնացրել նրա կողմից թալանված, իրավազրկված, ճարահատ տարածքը լքած անձանց շրջանում: Հույսը դարձյալ անհետացել է այն բանից հետո, երբ Հակոբյանի փոխարեն նրա պաշտոնին նշանակվել է մարզի նախկին դատախազ Համլետ Խաչատրյանը: Սրան համարում են Ալեքսան Հակոբյանի հանցակիցը, նրա հանցանքների պարտակողը: «Նրանք միասին ջարդեցին կնոջս գլուխը, որից նա մահացավ, նրանք թալանեցին, խլեցին տունս»,- ասում է նախկին ազատամարտիկ Ալբերտ Ավետիսյանը, որը Քաշաթաղը լքել է հիշյալ պաշտոնյաների ոտնձգությունների պատճառով: