Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ

Սպորտ

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» 17-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը պետք է մեկնի Ամսդերդամ «Այաքս» ակումբի կազմում ընդգրկվելու նպատակով: Նրա մեկնումը որոշ պատճառներով ձգձգվեց եւ «Փյունիկ» ակումբից տեղեկացանք, որ Էդգարը այսօր երեկոյան է մեկնելու Ամստերդամ:

Ամենայն հավանականությամբ Մանուչարյանը պայմանագիր կկնքի հոլանդական հանրահայտ ակումբի հետ: Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» դարպասապահ Ապուլա Բետեն էլ գտնվում է ֆրանսիայում, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել «Բորդոյի» հետ:

Տեղեկություններ կային, որ պայմանագիրը արդեն ստորագրվել է, սակայն «Փյունիկը» չի հաստատում այս լուրերը, քանի որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Նույնը վերաբերվում է նաեւ ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանին, որը փորձաշրջան է անցնում մոլդովական «Զիբրու» ակումբում: