Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՖՈՒՏԲՈԼ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

Սպորտ

Կրկին Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արկադի Անդրեասյանը, որը այդ պաշտոնում փոխարինել է երիտասարդ մարզիչ Սեւադա Արզումանյանին: Վերջինիս գլխավորությամբ «Արարատը» 1 -ամյա ընդմիջումից հետո վերսկսեց իր ելույթները Հայաստանի առաջնությունում եւ գրավեց 4-րդ հորիզոնականը:

Անդրեասյանը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր 2004թ. սկզբին: Մինչ այդ նրա անձի հետ կապված մի շարք սկանդալներ էին տեղի ունեցել, եւ կրքերը հանգստացնելու նպատակ ուներ ակումբից նրա բաժանումը:

Սակայն հայկական ֆուտբոլի լավագույն վարպետներից մեկը կրկին վերադառնում է «Արարատ»: Անդրեասյանի վերադարձը անսպասելի է եւ տարօրինակ, սակայն որքանով դա կարդարացվի, ցույց կտա ապագան:

«Արարատում» տեղի են ունեցալ նաեւ կադրային այլ փոփոխություններ: