Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋ Է ԱՊՐԵԼ

Սպորտ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում ունեցավ ֆուտբոլի Հայաստանի խմբային եւ տարիքային առաջնությունները սպասարկող շուրջ հարյուր մրցավարների հետ:

Ռուբեն Հայրապետյանն անչափ կարեւորելով մրցավարական դպրոցի կայացումը, ֆիզիկապես պատրաստված եւ գրագետ մրցավարների առկայության նշանակությունը հայկական ֆուտբոլի զարգացման գործում, նշեց, որ անցյալ տարվա համեմատ մրցավարությունը որոշակի նահանջ է ապրել եւ որ մրցավարների թույլ տված որոշակի սխալներ էականորեն ազդել են թե բարձրագույն խմբի, թե առաջին խմբի հանդիպումների արդյունքների վրա:

Առանձնապես կարեւորելով մրցավարների անաչառությունը հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ինքն ամենայն խստությամբ հետեւել եւ այսուհետ հետեւելու է մանկապատանեկան ֆուտբոլում տեղի ունեցող զարգացումներին, եւ խստորեն պատժվելու են այն մրցավարները, որոնց գործողությունների արդյունքում կարող են բարոյահոգեբանական խնդիրներ առաջանալ պատանի ֆուտբոլիստների մոտ:

Կարեւորվեց նաեւ մրցավարական դպրոցում սովորողների ճշգրիտ ընտրության հանգամանքը, քանզի հայկական ֆուտբոլն այսօր անբաժանելի մաս է կազմում համաշխարհային, եվրոպական ֆուտբոլի եւ անչափ էական է մտավոր բարձր պատրաստվածությամբ մրցավարների խնդիրը: