Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մրցաշարից հետո Երեւանում, գրոսմայստերի անվան շախմատի տանը մեկնարկել է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 96 շախմատիստներ:

Նրանցից 18-ը ունեն գրոսմայստերի կոչում, իսկ 11 հոգի միջազգային վարպետներ են: Արդեն խաղացվել է 6 պարտիա: 5.5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վրաստանը ներկայացնող Իզորիան, որին կես միավորով զիջում են Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը եւ եւս 3 շախմատիստներ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 10 հազար եվրո, որից 2 հազարը կստանա հաղթողը: Այսօր երեկոյան մրցաշարը կավարտվի: