Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՄԻՐՆՈՎԸ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Ավարտվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված հուշամրցաշարը, որը բաղկացած էր 9 տուրերից: 7.5 միավորով 1-ին հորիզոնականը գրավեց ռուս գրոսմայստեր Պավել Սմիրնովը, որը արժանացավ 5 հազար դոլար պարգեւավճարի:

2-րդ գրաված ուկրաինացի Վասիլի Իվանչուկը ստացավ 4 հազար դոլար: 3-րդ տեղին հավականում էին 10 շախմատիստներ, որոնք վաստակել էին 6.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիժներով մրցանակային տեղը զբաղեցրեց Հայաստանը ներկայացնող Կարեն Ասրյանը:

Մինչեւ 30-րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստները արժանացան դրամական պարգեւների: