Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասարակական կարծիքն Իշխանի համար հեչ

Սպորտ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Աթենքում հայ օլիմպիականների ձախողումների թեման երկար ժամանակ քաղաքական քննարկումների առիթ էր դարձել:

Բոլորն ուղղակի վրդովված էին, թե հայ սպորտսմենների խայտառակ ձախողումից հետո ինչու պաշտոնոնկ չի արվում օլիմիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Հատկապես, որ նա ունի երկու պաշտոն՝ նաեւ կառավարությանն առընթեր սպորտպետկոմի նախագահն է: Նույնիսկ ԱԺ ամբիոնից պատգամավորները բավականին կոշտ հայտարարություններ արեցին, իսկ Մանուկ ասպարյանը պահանջեց կառավարության նիստ անել ու իրեն հրավիրել, որպեսզի «թքի Իշխան Զաքարյանի ճակատին»: Բոլոր խոսակցություններն, քննադատություններն ու մեղադրանքները Իշխան Զաքարյանը իր վրա չէր վերցնում: Եվ այսօր էլ, օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում չառաջադրվելը Իշխան Զաքարյանը բոլորովին չի կապում օլիմպիականների խայտառակ պարտության հետ: «Ուղղակի 4 տարին լրացել էր, ես 2000 թվականից եմ պաշտոնավարում, ես իմ ցանկությամբ չառաջադրվեցի նախագահի պաշտոնում: Ես ուզում էի, որ ագիկ Ծառուկյանը լիներ նախագահ, որովհետեւ ինքը երկար տարիներ փոխնախագահն էր, հետո առաջին փոխնախագահը, ու միշտ եղել է սպորտի կողքին: Դրա համար ինքս եմ առաջադրել նրա թեկնածությունը, ու նա միաձայն ընտրվեց օլիմպիական կոմիտեի նախագահ: Կրկնում եմ, իմ չառաջադրվելը ուղիղ ժամկետի լրանալու հետ է պայմանավորված»: Այսինքն, «հասարակական կարծիքը որեւէ նշանակություն չի՞ ունեցել ձեր առաջադրվելու հարցում» մեր հարցին Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, եւ հետո ես չեմ կարծում, որ հասարակական կարծիքը այդքան միանշանակ էր, որովհետեւ ավելի խոր ըմբռնում ունեցող մարդիկ լավ հասկանում էին իրավիճակը: Այսօրվա պայմաններում շատ-շատ մեծ բաներ չի կարելի սպասել եւ հնարավոր էլ չի ունենալ: Ու քանի դեռ կան բարդ խնդիրներ, մենք նույնիսկ կարող ենք վաղը, մյուս օրը դատապարտված լինել մեծ սպորտում արդյունք չունենալու»: Իշխան Զաքարյանը բոլորովին չի կարծում, թե սպորտսմենների այս կամ այն քաղաքական գործընթացին կամ քաշքշուկներին մասնակցելը ազդում է սպորտում արդյունքների վրա: «Յուրաքանչյուր մարզիկ իր աշխատանքից դուրս ունի նաեւ այս կամ այն կազամակերպությանը հարելու, կուսակցությանը անդամակցելու իրավունք: Այսօր բազմաթիվ մարզիկներ Դաշնակցության շարքերում են, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԺԿ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության: Ինչո՞ւ այդ դեպքերը չեն հիշում»: Ինչ վերաբերում է մասսայական անկարգություններ հրահրելուն ու սափրագլուխներ կոչված երեւույթի ի հայտ գալուն, Իշխան Զաքարյանը դա չի կապում մարզիկների հետ: «Որեւէ մեկը չի կարող գոծող մարզիկի անուն ասել, որը մասնակցել է ձեր ասած երեւույթներին: Իսկ Զաքարյանը համոզվա՞ծ է, որ ագիկ Ծառուկյանի ղեկավարության ներքո օլիմպիկան կոմիտեն ավելի արդյունավետ կաշխատի: «Կան բազմաթիվ ֆունդամենտալ խնդիրներ՝ կապված մեծ սպարտի հետ, եվ չեմ կարծում, որ միայն Օլիմպիական կոմիտեն իր ուժերով կարող է այդ խնդիրները լուծել»: Թեեւ նկատենք, որ ագիկԾառուկյանը խոստանում է հաջողություններ, մեդալներ, ու եթե նույնիսկ դա չկարողանան ապահովել հայաստանցի սպորտսմենները, ինքը աշխարհից բերելու է բոլոր հայ մարզիկներին, որ Հայաստանի դրոշի ներքո հանդես գան:

ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ