Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՄԻՐՆՈՎԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Ավարտին է մոտենում Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված հուշամրցաշարը, որտեղ կայացան նախավերջին 8-րդ տուրի հանդիպումները: Ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Սմիրնովը պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեր շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Արսեն Եղիազարյանը, Գաբրիել Սարգսյանը, Նելլի Աղինյանը. Էլինա Դանիելյանը:

Տիգրան Նալբանդյանը, Արտաշես Մինասյանը եւ Արսեն Եղիազարյանը մի քանի շախմատիստների հետ միասին բաժանում են 3-րդ հորիզոնականը: Վերջին տուրը կկայանա վաղը: