Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՓԱՈՒԵԼԻՆ

Քաղաքականություն

«2001 թվականին Քի Վեստում իրոք լուրջ առաջխաղացում էր ձեռք բերվել՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ասպարեզում»,-հայտարարել է պետքարտուղար Քոլին Փաուելը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի նիստում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ք. Փաուելը, ափսոսանք հայտնելով, որ այդ առաջխաղացումները չեն հանգեցրել խնդրի կարգավորմանը, նշել է, որ դրա պատճառն էր Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակության անպատրաստ լինելը: Նրա խոսքերով, նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը չեն ցանկացել «ռիսկի դիմել» եւ «չեն պատրաստել իրենց երկրների հասարակությանը խնդրի փոխզիջումային կարգավորմանը»: