Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՅՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

Հասարակություն

Միջքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտային պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվել է կոլեկտիվի կողմից: Սակայն , սեպտեմբեր ամսին կառավարությունը երկրորդ որոշումն է ընդունել եւ որոշել ուղղակի վաճառքը դասական աճուրդով փոխարինել:

Ընկերության աշխատակիցները պնդում են , որ որոշումը ապօրինի է , քանի որ իրենք արդեն գնել են միջքաղաքային ուղ—որատար տրանսպորտային ընկերությունը, մուծելով 51 միլիոն դրամ: Դատախազությունը 1 ամիս ուսումնասիրել է գործը եւ կառավարությանը տեղեկացրել, որ որեւէ քրեաիրավաբանական խախտում չի թույլատրված:

Այսօր հերթական անգամ կոլեկտիվի անդամները հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Տարբեր պաշտոնյաների ուշադրությանը արժանանալուց հետո, նրանց իվերջո ընդունեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը եւ խոստացավ խնդիրը ներկայացնել վարչապետին :