Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏ» ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՑ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած իր ծավալուն ելույթի վերջում հաջողություն է մաղթել այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին` Արգենտինայի հավաքականին: Նախագահն ասել է.

«Արգենտինան կհաղթահարի այսօրվա բոլոր դժվարությունները եւ աշխարհում հաջողության կհասնի ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ասպարեզում, այլ նաեւ՝ ֆուտբոլի դաշտում։ Ինձ բախտ է վիճակվել դիտել Արգենտինայի թիմի խաղը աշխարհի վերջին առաջնության ժամանակ Ձեր նախագահի հետ միասին, որն այն ժամանակ Հայաստանում էր։ Վստահեցնում եմ, որ մեր երկրում հազարավոր մարդիկ ձեզ հետ միասին կիսում են այն զգացումները, որ դուք ունենք ձեր հիանալի ազգային թիմի նկատմամբ։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում»։