Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՆԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՑԱՎ, ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ ՄՆԱՑ

Մարզեր

Ըստ «Ցայգ» հեռուստաընկերության, նոյեմբերի 18-ին, հակառակ խոստացվածի, Գյումրու Արդարադատության պալատի շինաարությունը չավարտվեց։ Այս մասին դեռեւս օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն պաշտոնյաներին ու պատասխանատուներին հայտնի էր։

«Երեւանշին» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Ֆյոդոր Աբրահամյանը դանդաղումը պայմանավորում էր կատարվելիք նոր վերահաշվարկով։ Վերահաշվարկը կատարելու էր «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ը:

Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցչի տեղեկացմամբ, խնդիրն առաջ է եկել հենց շինարարության սկզբից, երբ շուկայում կտրուկ աճեցին հիմնական շինանյութերի, հատկապես ամրանների, մետաղաձուլվածքների, անկյունակների եւ փայտանյութի գները։

Թանկացված գներով էլ Ծիգ-ը կատարել է վերահաշվարկը, սակայն հստակ ոչ մի պատասխան ոչ ֆինանսների եւ էկոնոմիկայի, ոչ էլ քաղաքաշինության նախարարություններից դեռեւս չի ստացվել։