Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ. ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆՏԱԼԻՏԵ՞Տ

Մարզեր

Պարզվում է, քանի որ սոնոգրաֆիայի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել հղիության վաղ շրջանում որոշել պտղի սեռը, աղջիկների մեծ մասին պարզապես թույլ չեն տալիս լույս աշխարհ գալ: Այսպիսի խոստովանություն է արել Գյումրիի ծննդատան գլխավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը:

Ըստ նրա, եթե հայկական մենթալիտետին հարազատ մնալով ծնողները շարունակեն գերադասել տղաների ծնունդը, 10 տարի անց Հայաստանում արական սեռի ներկայացուցիչները ավելի կլինեն, քան իգական սեռի ներկայացուցիչները:

Ըստ վիճակագրական վարչության վերջին տվյալների, Գյումրիի բնակչությունը 148 հազար 900 մարդ է, որի 46,9 տոկոսը տղամարդիկ են, իսկ 53,1 տոկոսը կանայք։ Այսպիսով, յուրաքանչյուր 1 տղամարդուն այսօր բաժին է ընկնում 1,1 կին։

Այս տեղեկությունը տրամադրել է «Ցայգ» հեռուստաընկերությունը։