Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՏԵՐԿՐԱՇԱՐԺԱՅԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

Մարզեր

2004 թվականի 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզում գրանցվել են 2467 ծնունդների եւ 1786 մահացածության դեպքեր։ Բնական աճի այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 37,7 տոկոսով։

Ըստ վիճակագրության, հետերկրաշարժյան տարիներին նկատելի են եղել բնական աճի կտրուկ տատանումներ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1991 թվականին:

1991 թվականից հետո ծնելիությունը մարզում սկսել է անկում ապրել։ Պաշտոնյաների հավաստմամբ, եղել է տարի, որ բնական աճը ունեցել է բացասական ցուցանիշ, այսինքն` մահացության դեպքերը գերազանցում էին ծնելիության մակարդակը։

Իրավիճակը սկսել է շտկվել միայն 2002 թվականից: Սակայն, զարմանալիորեն ծնելիության աճի հետ մեկտեղ, ակնհայտորեն աճել է նաեւ մահացածության ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում մեծ տեսակարար կշիռ է կազմում սրտամկանի եւ ուռուցքային հիվանդություններից մահացածների թիվը։ Մահացածների մեջ 52 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 48 տոկոսը կանայք։

Նշենք, որ մարզում կյանքի միջին տեւողությունը վերջին տարիներին նվազել է: