Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՈՅԿՈՏԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Քաղաքականություն

ԱԺ ագրոարդյունաբերական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը սպառնում է բոյկոտել խորհդարանի աշխատանքները եւ ոտք չդնել ԱԺ նիստերի դահլիճ: Նրան զայրացրել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պահվածքը: Ըստ Հովհաննիսյանի ԱԺ խոսնակը «Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին» օրինագծի վերաբերյալ ԳԱԱ նախագահության եզրակացությունը չի տրամադրել պատգամավորներին:

Եզրակացությունը նամակով ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի ստորոգրությամբ ուղարկվել է Արմեն Խաչատրյանին: Հմայակ Հովհաննիսյանը վրդովված է«Չէ՞ որ դա սիրային կամ անձնական բնույթի նամակ չէր եւ Ազգային Ժողովի նախագահը պարտավոր էր այն կցել օրինագծին վերաբերող փաստաթղթերի փաթեթին, այլ ոչ թե պահեր գզրոցում՝ թաքցնելով պատգամավորներից»:

Հմայակ Հովհաննիսյանի հնարավոր բոյկոտին կարող են միանալ նաեւ նրա ղեկավարած խմբի անդամները: Համենայն դեպս, նրանցից Հենրիկ Գրիգորյանը եւ Վարդեւան Գրիգորյանը հայտարարեցին, որ պատրաստ են հետեւել իրենց առաջնորդին: