Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՌՄԲԱՐԿՈՒԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Սպորտ

Չեմպիոնի տիտղոսը ապահոված «Փյունիկը» 28-րդ տուրում մրցեց «Կիլիկիայի» հետ: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: «Կիլիկիայից» 2 անգամ աչքի ընկավ Նշան Էրզերումյանը, իսկ «Փյունիկից»` երիտասարդ ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը եւ Էդգար Մանուչարյանը: Վերջինս առաջնությունում խփեց իր 21-րդ գնդակը եւ այս ցուցանիշով հավասարվեց «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Գալուստ Պետրոսյանին, որը մեկնել է արտասահմանյան թիմերից մեկում փորձաշրջան անցնելու:

28-րդ տուրի վերջին խաղում «Միկան» 1:0 հաշվով պարտության մատնեց «Դինամո-Զենիթին»: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արմեն Շահգելդյանը: Առաջնությունում դեռ պետք է կայանա եւս 4 հանդիպում, որոնք հետաձգվել են նախորդ տուրերից: