Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐՈՆԶԸ «ԲԱՆԱՆՑ»-ին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան վերջին 28-րդ տուրի հանդիպումները: Մինչ այս տուրը արդեն հայտնի էին չեմպիոնը եւ փոխչեմպիոնը. մնում էր պարզել թե ով կդառնա բրոնեզե մեդալակիր: Այս տիտղոսին հավակնող «Բանանցը» եւ «Արարատը» մրցեցին «Հանրապետական» մարզադաշտում:

Արդեն 8-րդ րոպեին «Բանանցի» ավագ` Հովհաննես Դեմիրճյանը բացեց խաղի հաշիվը, իսկ 32-րդ րոպեին Վահե Թադեւոսյանը հավասարեցրեց այն: 2-րդ կեսում 2 թիմերն էլ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություն ունեցան, սակայն հաշիվը մնաց անփոփոխ: Դրա շնորհիվ 2003թ. փոխչեմպոն «Բանանցը» դարձավ 3-րդ մրցանակակիր: Թիմը դեռ մեկ հետաձգված հանդիպում կանցկացնի «Միկայի» հետ: