Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր իրավիճակ՝ Մաքսային միությունից հետո

Քաղաքականություն
e2018dd77ef74e0d49896017e316246a

ՀՀ-ն մաքսային և հարկային օրենսդրությունների բարեփոխումների կարիք ունի, -այսօր այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց. «Երբ կառավարությունը ներկայացնում է ծրագրեր, պետք է ներկայացնի երկարաժամկետ ծրագրեր, այդ թվում արդյունաբերության զարգացման ոլորտում, ինչը կարող է ազդել նաև արտագաղթի տեմպերի կրճատման վրա, քանի որ մարդիկ կհասկանան, թե իրենց ինչ է սպասվում ապագայում»,-նշեց Վահրամ. Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է 2014 թվականի բյուջետային ռիսկերին, ԱԺ պատգամավորը գտնում է, որ այս տարվա բյուջեն իրատեսական է. «Այս տարվա բյուջեով վարչարարությունը մեծ չափով կրճատվում է, ինչի մասին հայտարարում է նաև կառավարությունը»: Որպես առավելություն նշեց այն, որ այս տարի բյուջեով բարձրացվելու են պետական աշխատողների աշխատավարձերը։

Անդրադառնալով ստվերի կրճատման խնդրին՝ պատգամավորը հավելեց, որ պետք է մշակել այնպիսի օրենքներ, որոնք դժվար կլինի շրջանցել, և դա կազդի նաև ստվերի կրճատման վրա: Նա գտնում է, որ պետք է հարկատեսակների կրճատման քաղաքականություն վարել և շրջանառության վրա ուժեղացնել վերահսկողությունը:

Այն հարցին, թե արդյոք պետության ներքաղաքական իրավիճակը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ներդրումային քաղաքականության վրա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր պետության ներքաղաքական իրավիճակը այնքան էլ լարված չէ, որ ազդի ներդրումային քաղաքականության վրա»:

Նա գտնում է, որ նոր իրավիճակ է ստեղծվում Մաքսային միության հետ կապված. «Բնականաբար, մինչև իրավիճակի պարզեցումը ներդրողները կարող են ռիսկային համարել ներդրումները: Այսինքն` ինչպես պետք է դրանից օգտվեն Մաքսային միության մեջ գտնվող երկրները, և ոչ Մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ մենք ինչ հարաբերություններ պետք է ունենանք»:

ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ ներդրողներին խրախուսելու համար պետք է հիմնովին վերանայենք հարկային և մաքսային, ինչպես նաև դրամավարկային քաղաքականությունը։