Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԼՈՒՐԸ...ՄԻ ԿԵՐՊ ՀԵՐՔՎԵՑ

Քաղաքականություն

Այսօր կեսօրին համառորեն լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ լուրի, չնայած նախարարը գրել է դիմում, հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը այն հրաժարվել է ստորագրել: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում երկար մտածելուց հետո հերքեցին նախարարի հրաժարականի մասին լուրը:

Ի դեպ, միաժամանակ խոսվում էր նաեւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանի հրաժարականի մասին: Այս լուրը եւս հերքվեց՝ քաղաքապետարանի լրատվական ծառայության կողմից:

Նկատենք, որ շատ անգամ լրատվական ծառայությունները սխալվում են. տարածված լուրի հերքումից հետո լուրն այնուամենայնիվ հաստատվում է, իսկ ժողովրդական իմաստությունն ասում է առանց կրակ ծուխ չի լինում: