Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՎՃՌՎԻ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ

Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադան մոտենում է ավարտին: Վերջին 14-րդ տուրից առաջ գործնականում չեմպիոնի կոչումը ապահովել է Ուկրաինան, իսկ ահա 2-րդ եւ 3-րդ տեղերի համար թեժ պայքար է ծավալվել: Հայաստանի հավաքականը 13-րդ տուրում ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆրանսիայի հետ եւ շարունակում է ընթանալ 3-րդ տեղում, իսկ ահա Ռուսաստանը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Կուբայի նկատմամբ եւ կես միավորով առաջ է անցել մեզանից:

Կանանց Հայաստանի հավաքականը լավագույն դեպքում կընդգրկվի լավագույն տասնյակում; :