Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍ ՏՈՆ ՕՐՈՎ Ո՞Վ Է ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՍԿՍՈՒՄ...

Քաղաքականություն

Լենինի հրապարակ են մտնում Հայաստանի շրջանների ազգաբնակչությունը: Այս կոչով հրապարակում դիմավորեցին մայիսմեկյան երթի մասնակիցներին:

Ամբողջ աշխարհն այսօր նշում է գարնան եւ աշխատանքի տոնը, իսկ Հայաստանում ՝միայն գարնան: Քանի որ Հայաստանում աշխատավորների թիվը շատ քիչ է, ամբիոնից հայտարարեցին Կոմունիստական կուսակցության ղեկավարները: Վերջիններս այսօր առիթն օգտագործեցին Հայաստանի իշխանությունների, մասնավորավորապես Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջելու համար: Մեզ այսպիսի նախագահ պետք չի, Ռոբերտ Քոչարյանը միայն ժապավեն կտրող է, հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը:

Հայաստանը աղետալի վիճակից դուրս կարող ենք բերել միայն մենք, վստահեցնում էին ընկեր կոմունիստները: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ընտրություններում ժողովուրդն իր քվեն տա Հայաստանի կոմունիստական կուսակցությանը,- նշված էր կոմկուսի ՝հայ ժողովրդին ուղղված ուղերձում: Իշխանությունները սկսել են նախընտրական քարոզարշավ, ուստի բնական է, որ կոմունիստներն էլ սկսեն, - բացատրեցին կոմկուսի առաջնորդները: