Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր էլեկտրոնային ընթերցասրահ

Հասարակություն
44142549a4b23d8e82c36350f8525511

Այսօր Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում բացվեց էլեկտրոնային, տեխնիկապես հագեցած ընթերցասրահ։


ԱԺ փոխնախագահ, բուհի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը նկատեց` նոր ընթերցասրահի առկայությունը բուհում վկայում է, որ Մանկավարժականը 21-րդ դարի մրցունակ ուսումնական հաստատություններից է, որակյալ կադրերի դարբնոց, որը զգում է ժամանակի շունչը:
Շարմազանովը կարևորելով կրթության դերը` ուսանողներին հորդորեց օգտվել ընթերցասրահի բոլոր հնարավորություններից:


Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն ընթերցասրահի բացումը իրադարձություն համարեց. գերժամանակակից տեխնիկայով հագեցած այս վայրում ուսանողները կծանոթանան համաշխարհային մեծերի մտքերին. այն կդառնա ուսումնական գործընթացի կարևորագույն մաս ու կնպաստի կրթության նոր որակի հաստատմանը:

 

Ժամանակակից տեխնիկայով եւ գրականությամբ համալրված ընթերցասրահում ներկայացված է շուրջ 8000 կտոր գիրք /իրավագիտության, հայ ժողովրդի պատմության, մանկավարժության, փիլիսոփայության, համաշխարհային պատմության և գրականության վերաբերյալ/: Ընթերցասրահից միաժամանակ կարող է օգտվել 37 ընթերցող /12-ը` համակարգչի հնարավորությամբ/:

Ի դեպ, նորաբաց ընթերցասրահը գործելու է նաեւ հանգստյան օրերին: