Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ

Սպորտ

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականը, որը նոյեմբերի 17-ին Երեւանում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ, հերթական կորուստն է կրել ընտրական այս հանդիպումից առաջ: Ռումինացիների դարպասապահ Բոգդան Լոբոնտը, որը հանդես է գալիս հոլանդական «Այաքսում», ծնկի վնասված է ստացել եւ մոտ 8 շաբաթով դուրս է եկել շարքից:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը չի մասնակցի նաեւ Ռումինիայի լավագույն ֆուտբոլիստ Ադրիան Մուտուն, որը արգելված խթանիչներ օգտագործելու համար շուտով պետք որակազրկվի 1-ից 2 տարով: Ռումինիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ էլ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նախորդ հանդիպումներում ստացած զգուշացումների համար:

Հիշեցնենք, որ Չեխիայի հավաքականը նույնպես ոչ մարտական կազմով ժամանեց Երեւան, սակայն դրական արդյունքի հասավ:

Հուսանք, որ ռումինացիների պարագայում պատկերը այլ կլինի:Նախնական տվյալներով, Հայաստան-Ռումինիա հանդիպումը կայանալու է նոյեմբերի 17-ին ժամը 19։00-ին։ Իսկ երիտասարդական հավաքականները մրցելու են նոյեմբերի 16-ին՝ 15։00-ին։