Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՇԻՎԸ

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները: Արդեն չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկը» խոշոր 7:0 հաշվով հաղթեց «Դինամո-Զենիթին»: Ընթացիկ առաջնությունում նման խոշոր հաշիվ չէր գրանցվել: Նկատենք նաեւ, որ վերջին 3 տուրերում «Փյունիկը» 19 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: 2-րդ տեղում ընթացող «Միկան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը եւ ապահովեց արծաթե մեդալներ:

Իսկ ահա 3-րդ տեղը գործնականում ապահովեց «Բանանցը», որը 2:0 հաշվով առավելության հասավ «Կոտայքի» նկատմամբ եւ քանի որ «Արարատը» պարտություն էր կրել, նա զգալի առավելություն ստացավ: «Կիլիկիան» 2:1 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ եւ վերջին հորիզոնականից տեղափոխվեց 7-րդ տեղ:

Առյժմ մնում է պարզել` ով հրաժեշտ կտա բարձրագույն խմբին: «Կոտայքը», «Կիլիկիան», «Շիրակը» զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ, 7-րդ եւ 6-րդ հորիզոնականները եւ միմյանց նկատմամբ ունեն միավորների չնչին առավելություն: