Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արձանագրությունները միայն հայերին են վնասել»

Հասարակություն
840343f705ae92b2f778eb6fa33e756d

Այսօր Բեռլինի համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը խոսեց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Գերմանիայի հայ համայնքի կազմակերպելիք միջոցառումների մասին։ Ըստ նրա՝ Գերմանիայում այսօր թուրքական մեծ համայնք կա, որը մեծ կշիռ ունի նման հարցերում:

Ժիրայր Քոչարյանի խոսքերով՝ Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախումբը բազմիցս դիմել է Բունդեսթագին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով, սակայն հարցին լուծում չի տրվել. «Մեր նպատակն է Գերմանիայում մի տեղ, ինչ-որ մի խաչմերուկում կառուցել ցեղասպանության մի հուշակոթող, որ մենք այդտեղ հարգենք մեր տատիկ-պապիկների հիշատակը»: Բանախոսը գտնում է, որ Գերմանիայում ապրող հայերը պետք է պահանջեն Գերմանիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչել, Հայաստանն էլ հետեւողականորեն պետք է լուրջ ջանքեր գործադրի՝ ցեղասպանության մասին իրազեկելու։ Բեռլինի համալսարանի դասախոսը նաև նկատում է, որ չկան Ցեղասպանության մասին գրքեր հայերեն տարբերակով։

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետեւանքների մասին «Ա1+»-ի հարցին՝ Ժիրայր Քոչարյանը նշեց, որ ինքը դեմ է այդ արձանագրությունների ստորագրմանը, քանի որ ըստ նրա, այն միայն հայերին է վնասել. «Թուրքիան, միևնույն է, իր խստումները չի կատարելու»։