Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Սպորտ

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրկան 2-րդ փուլում Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Հունգարիայի եւ Բելգիայի թիմերը:

Առայժմ հայտնի չէ թե, որտեղ են անցկացվելու այս խմբի հանդիպումները, որոնք կայանալու են մինչու 2005թ. մայիսի 31-ը:

Հիշեցնենք, որ ընտրական 1-ին փուլում Հայաստանի 19 տարեկանների հավաքականը մրցեց Ֆրանսիայի, Մակեդոնիայի, Ադրբեջանի եւ հետ գրավելով 2-րդ տեղը դուրս եկավ հաջորդ փուլ: 2-րդ փուլում արդեն միայն 1-ին տեղը գրաված թիմը դուրս կգա եզրափակիչ փուլ: