Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՍԿ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԻ...

Քաղաքականություն

Երեկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասում էր, որ «Ընտրական օրենսգրքում» լրացումների եւ փոփոխությունների օրինագծի հիմնական զեկուցող Վարդան Բոստանջյանը մինչեւ քվեարկությունը ներողություն կխնդրի պատգամավորներից: Ըստ Թորոսյանի, Բոստանջյանը «թյուրիմացաբար» էր ասել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաբերյալ վիճելի գլուխը մինչեւ երկրորդ ընթերցում չի քվեարկվի:

Այսօր «թյուրիմացության» հեղինակ Վարդան Բոստանջյանը հայտարարում է, որ իր կարծիքով կատարել է ճիշտ քայլ.«Ես շարժվել եմ էթիկայի նորմերին համապատասխան: Եթե մի հարց մեծ վեճերի առիթ է դառնում, պետք է այդ հարցը ժամանակավորապես սառեցնել, քննարկել, նոր միայն մտցնել օրակարգ», - բացատրում է քաղաքական մեծամասնության մաս կազմող պատգամավորը: