Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-Ի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ԱԺ-Ի ԽՈՍՆԱԿԻՆ ԽՈՍՔ ՉՀԱՍԱՎ...

Քաղաքականություն

Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանում գործունեության 10 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ընթացքում եղավ ընդամենը երկու ելույթ: Կառավարության ընդունելությունների տանը հրավիրված հյուրերին նախ ողջունեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայցուցիչ Ջոել Բուդղոն: Հետո խոսեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ամբիոնի հետեւում կանգնած էր նաեւ Հայաստանի երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը: Նա ակնհայտորեն ցանկանում էր մի քանի խոսք ասել ՄԱԿ-ի Հայաստանում գործունեության առիթով: Սակայն Բուդղոն Օսկանյանի ելույթից հետո շնորհակալություն հայտնեց հավաքվածներին եւ փակեց ընդունելության ելույթների հատվածը: Արմեն Խաչատրյանը, որն Ընդունելությունների տուն էր ժամանել կնոջ ուղեկցությամբ՝ ոչ թե մոտեցավ ճոխ սեղաններին, այլ շտապ հեռացավ դահլիճից: