Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆադեյ Սարգսյանը միայն մի գործ անավարտ թողեց

Հասարակություն
8696f3d2e200d55def207782be2a4138

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր պետական գործիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հուշ-երեկոն:


Արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, ներկա էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, որը հանդես եկավ ելույթի խոսքով: Հիշեցնենք, որ Ֆադեյ Սարգսյանի հետազոտությունները մեծ ավանդ ունեն Հայաստանի համար։ Նրա հետազոտությունների հիմնական բնագավառներն եղել են Էլեկտրոնային հաշվողական տեխնիկան, կառավարման ավտոմատացված համակարգերը և ռադիոլոկացիոն համակարգերը։


Ականավոր ակադեմիկոսի գործընկեր Էմիլի Գևորգյանի խոսքով, Ֆադեյ Սարգսյանին հարգել են բոլորը. «Մարդ չկար, որ նրան չսիրեր: Նրա անվամբ բացվում էին բոլոր փակ դռները»: Էմիլի Գևորգյանը հավելեց, որ Ֆադեյ Սարգսյանը միայն մի գործ անավարտ թողեց. «Եթե նա ողջ լիներ, գիտությանը զարկ կտար, նա չէր թողնի , որ գիտնականը, մտավորականը մտածի իր սնունդի մասին, և վստահ եմ՝ կհասներ նրան, որ բարձրացվեին գիտաշխատողների աշխատավարձերը»: