Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՒԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ...

Հասարակություն

Արդեն երեք տարի է ինչ մայրաքաղաքի ասֆալտապատման համար պետբյուջեյից գումար չի հատկացվում: Մինչդեռ յուրաքանչյուր փողոց շահագործման հանձնելուց 6 տարի հետո պետք է կապիտալ վերանորոգվի: Երեւանի փողոցներում 12 տարի շարունակ կապիտալ վերանորոգում չի իրականացվել:
Եւ անհայտ է, թե ինչի վրա են ծախսվում տեխսպասարկումից գոյացած գումարները:

Մայրաքաղաքի ճանապարհների վերանորոգումը ներկայումս իրականացվում են թաղապետարանների, բարերարների եւ Երեւան հիմնադրամի միջոցներով: 2002 թ-ին նախատեսված է 100 մլն դրամ ճանապարհները վերանորոգելու համար: Իսկ կապիտալ վերանորոգման համար ավելի մեծ եւ գոյություն չունեցող գումարներ են հարկավոր: