Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ 3-Ը ՀԱՅ ՉԵՆ... ԻՍԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՅՏ Է...

Քաղաքականություն

Ագրոարդյունաբերողների խմբի կողմից շրջանառության մեջ դրված «Ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների» մասին օրինագիծն այսօր ընդգրկվեց Ազգային Ժողովի մեծ օրակարգում: Ընդ որում անցած ուրբաթ պետաիրավական հանձնաժողովը օրինագծին բացասական եզրակացություն էր տվել:

Այսօր խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը մինչեւ հարցի քվեարկությունը հայտարարեց, թե «նա, ով դեմ կքվեարկի այս օրինագծին՝ հայ չի»:Դեմ էր 3 պատգամավոր, ձեռնպահ՝ 3, կողմ էր քվեարկել 65 պատգամավոր: Խորհրդարանական մեծամանությունը՝«Միասնությունը» չմասնակցեց քվեարկությանը:

1915 թ.-ի ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քվեարկության նման պատկերը եւ քվեարկությանը նախորդած վեճերը չգոհացրեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին: Նա նկատեց, թե աշխարհի տարբեր երկրներում քննարկվում է հայոց ցեղասպանության հարցը եւ սխալ է, որ Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորներից օրակարգ մտցնելուն կողմ է 65-ը: «Չկան վատ հայեր, բայց կան բազմաթիվ հիմար հայեր»,- ասում է ՀՅԴ-ն առաջնորդներից մեկը: