Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԱՅՔ ՀԱՂԹԵՑԻՆ

Սպորտ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը օլիմպիադայի 4-րդ տուրում շնորհիվ Լիլիթ Մկրտչյանի հաղթանակի, 2:1 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ: Մեր թիմի կազմում հանդես եկած Էլինա Դանիելյանը եւ Նելլի Աղինյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը բարձրացավ 22-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի ընտրանին, որին հաջորդում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները:

5-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կհանդիպի Հունաստանի հետ, որը վարկանիշով 17-րդն է օլիմպիադայում: