Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ՈՉ-ՈՔԻ 4-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ

Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Բոսնիայի հետ: Մեր թիմի կազմում հանդես եկած Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի:

Արդյունքն անկասկած անհաջող կարելի է համարել Հայաստանի համար, քանի որ ի տարբերություն մրցակցի, մենք մրցանակային տեղերի հավակնորդ ենք: Բավական է ասել, որ Բոսնիան իր վարկանիշով ընդամենը 37-րդն է օլիմպիադայում:

4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականների միջեւ: Ուկրաինացիները մինչ այդ 100 տոկոսանոց արդյունք ունեին, սակայն այս անգամ հաղթանակ տոնեցին նվազագույն 2.5-1.5 հաշվով: Նույն հաշվով Ադրբեջանը հաղթեց Շոտլանդիային:

Շարունակում է վստահ հանդես գալ Իսրայելը, որն այս անգամ 3:1 հաշվով պարտության մատնեց Բուլղարիային:

4-րդ տուրից հետո Հայաստանը շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը Ուկրաինան է, որին հաջորդում է Իսրայելը: Լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի հավաքականը:

5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: