Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռադիկ Մարտիրոսյան. Իմ կիսանդրին տեղադրելու որեւէ առաջարկ չի եղել

Քաղաքականություն
15e2d39274f91bb28cede0728cc84f83

ՀՀ ԳԱԱ-ի հայտարարությունը


«Հրապարակ» օրաթերթը սույն թվականի սեպտեմբերի 4-ին հրապարակել է «Կկանգնեցնեն Ռադիկ Մարտիրոսյանի կիսանդրին» վերնագրով նյութը, որը արտատպել են մի շարք լրատվամիջոցներ: Նյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, հատկապես հետեւյալ պարբերությունները` «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով...» եւ «...Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պաշտոնապես հայտարարում է, որ իր կիսանդրին տեղադրելու որեւէ առաջարկ չի եղել, իսկ եթե կլիներ, ապա ինքն անպայման կհրաժարվեր այդ առաջարկից: Ինչ վերաբերում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության գնահատականին, ապա պետք է նշենք, որ ՀՀ ԳԱԱ-ն վերջին տարիների ընթացքում առաջընթաց է ապրում, երիտասարդացրել է գիտական կադրերի կազմը, ընդլայնել է միջազգային համագործակցությունը, ստեղծել է արտասահմանյան անդամների նոր համակարգ, UNESCO տվյալներով (UNESCO SCIENCE REPORT, 2010) ՀՀ ԳԱԱ-ն առաջատար տեղ է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում, նոր սոցիալական ծրագրեր է ներդնում գիտաշխատողների եւ հատկապես երիտասարդ կադրերի համար: ՀՀ ԳԱԱ-ի բոլոր ձեռքբերումներն ամեն տարի հրապարակվում են ակադեմիայի ամենամյա հաշվետվություններում, որոնք միշտ բաց են լրատվամիջոցների համար:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն