Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀՍԿԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ...

Քաղաքականություն

Այսօր Ազգային Ժողովն ավարտեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկների քննարկումը: Օրինագծի հեղինակների կողմից հարցը ներկայացնող Վարդան Բոստանջյանը բոլորի համար անսպասելի եզրափակիչ ելույթում նշեց, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ձեւավորման կարգի վերաբերյալ հոդվածը քվեարկության չի դրվի: (Ընտրական հանձնաժողովների հարցը քննարկումների ժամանակ ամենավիճելին էր: Ընդդիմությունը գտնում է, որ իշխանությունները ցանկանում են վերահսկելի դարձնել ընտրությունները՝ հանրապետության նախագահին հնարավորություն տալով հանձնաժողովում նշանակել խմբակցությունների թվից մեկով պակաս անդամ):

Հետո Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ Բոստանջյանի հայտարարությունը «թյուրիմացության » հետեւանք էր: Ըստ Թորոսյանի, վաղը, քվեարկությունից առաջ Վարդան Բոստանջյանը ներողություն կխնդրի եւ կբացատրի, որ Նախագահին հնարավորություն կտրվի նշանակել ԿԸՀ երեք անդամի՝ այնքան, որքան այժմ նշանակում է կառավարությունը: