Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԹՈՒՐՔԻԱՆ է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի խմբային մրցաշարին: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ Հոլանդիան են մեկնել նաեւ Հայաստանի Ազգային հավաքականի մարզիչներ Բեռնար Կազոնին եւ Բեռնար Պարդոն:

Մեր թիմը իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը: Երեւանի ժամանկով 19.30, հայ ֆուտբոլիստները կմրցեն Թուրքիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Հոկտեմբերի 21-ին, նույն ժամին Հայաստանի մրցակիցը կլինի Հոլանդիան, իսկ խմբային մրցաշարի վերջին խաղում մեր թիմը հոկտեմբերի 23-ին ուժերը կչափի Ուելսի հետ: