Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՌ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ

Սպորտ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ի տարբերություն տղամարդկանց, այնքան էլ հաջող հանդես չի գալիս օլիմպիադայում: 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները ոչ-ոքի` 1.5-1.5 հաշվով ավարտեցին Շվեյցարիայի հետ հանդիպումը: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը:

Այս տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում է Չինաստանը, իսկ Հայաստանի կանանց հավաքականը 28-րդ տեղում է: