Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐԻՆԱՉԱՓ ԱՆԱԿՆԿԱԼ

Սպորտ

Կարճատեւ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Ետնապահ «Կիլիկիան» 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ: Իհարկե այս արդյունքը շատերի համար անակնկալ էր, սակայն ընթացիկ մրցաշրջանում «Կիլիկիան» հաջող է հանդես գալիս «Բանանցի» դեմ եւ նույնիսկ սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Այս հաղթանակից հետո «Կիլիկիան» ավելի մոտեցավ 7-րդ հորիզոնականում ընթացող «Կոտայքին», որը այս տուրում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Միկայի» հետ: Վերջինիս պարտությունից փրկեց Դավիթ Գրիգորյանը, որը 90-րդ րոպեին գրավելով «Կոտայքի» դարպասը` հավասարեցրեց հաշիվը: Տուրի ամենագոլառատ մրցավեճը տեղի ունեցավ «Փյունիկի» եւ «Շիրակի» միջեւ: Չեմպիոնը եւ առաջնության առաջատարը հաղթեց 6:1 հաշվով, իսկ Էդգար Մանուչարյանը դարձավ 3 գոլի հեղինակ: