Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Սպորտ

Իսպանական Կալվա քաղաքում վաղը` հոկտեմբերի 15-ին, կմեկնարկի շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադան, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր թիմը` գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանի գլխավորությամբ մրցաշարին կմասնակցի հետեւյալ կազմով. Վլադիմիր Հակոբյան, Լեւոն Արոնյան, Ռաֆայել Վահանյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան, Սմբատ Լպուտյան:

Հավաքականի առաջատար Վլադիմիր Հակոբյանը բաց կթողնի մեկնարկային մի քանի տուր, քանի որ ներկայումս գտնվում է Շվեյցարական Բրիսագո քաղաքում, որպես Պետեր Լեկոյի մարտավկա` Կրամնիկի հետ մրցամարտում:

Հայաստանի հավաքականը դասվում է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների թվին: Միակ մրցակիցը, որը իր կազմով գերազանցում է հայ շախմատիստներին Ռուսաստանն է, որի կազմում հանդես կգա նաեւ Գարրի Կասպարովը:

Կանանց Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի Ելինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրեասյան կազմով: