Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԻՎԱՆԱԳԵՏ ԲՐՅՈՒԿՆԵՐԸ

Սպորտ

Հայաստան - Չեխիա ընտրական փուլի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում չեխերի գլխավոր մարզիչ Կառել Բրյուկներն աչքի ընկավ դիվանագիտական նուրբ պատասխաններով: Մարզիչը նշեց, որ հանդիպումը անցավ հետաքրքիր պայքարում եւ իրենք հաղթեցին, քանի որ բավականին կազմակերպված հանդես եկան:

Այնուամենայիվ Բրյուկների կարծիքով թիմը կիսապաշտպանությունում դեռ խնդիրներ ունի, որոնք առաջիկայում կփորձեն շտկել: Չեխ մասնագետը անկեղծորեն ասած, որ Հայաստանի հավաքականը լավ հանդես չեկավ, սակայն, իրեն դուր եկան մեր թիմի հարձկվողները, որոնք գոլային պահեր ունեցան:

Բրյուկներն ավելացրեց նաեւ, որ բոլոր գոլային պահերը հնարավոր չէ օգտագործել, ուստի չեխ հարձակվողներին պետք չէ մեղադրել` բազմաթիվ գոլային հնարավորությունները չօգտագործելու եւ հաշիվը ավելի խոշոր չդարձնելու համար: